Դեսպան

Տիգրան Բալայան

Նիդերլանդների Թագավորությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

 

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 29-ին, Երևանում։

Կրթությունը

1994-1999թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պատմաբանի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում

1999-2002թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ատենախոսության թեման՝ «Ղարաբաղյան խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994թթ.»։

2000-2002թթ. - ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1997-2000 թթ. - Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն, մշտական ներկայացուցչի օգնական

2000-2002թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական

2002-2003թթ. - ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, կցորդ

2002-2004 թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։

2003-2004 թթ. - ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժին, կցորդ

2004-2007 թթ. - Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար

2007-2008 թթ. - ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար

2007-2018 թթ. - դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

2008-2010 թթ. - ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող

2010-2018 թթ. - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

2016-2018 թթ. - ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար

2018թ. հոկտեմբերից - Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Հեղինակել է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը, 1991-1994 թթ. մենագրության, «Բազմակողմ Դիվանագիտություն» և «Արտաքին քաղաքական տեղեկատվական ապահովումը» դասախոսությունների ժողովածուներ։

Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է բազմաթիվ գագաթաժողովների և համաժողովների։

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Պարգևներ

«Մխիթար Գոշ» մեդալ

Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ

ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և ԱԳ նախարարի շնորհակալագրեր

«Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ

ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի հուշամեդալ

ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալ

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

Օտար լեզուների իմացություն

 Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։

Ընտանեկան կարգավիճակը

 Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր