• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպանի այցելությունը Ալմելո

11 նոյեմբերի, 2018

 Նոյեմբերի 11-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի, ուր հանդիպումներ ունեցավ եկեղեցու խորհրդի վարչության հետ՝ Օնիկ Գելիջիի գլխավորությամբ։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում դեսպան Բալայանը հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ներկա գտնվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագին։
ՀՀ դեսպանը ծանոթացավ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի գործունեության պայմաններին, զրուցեց դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպում ունեցավ Ալմելոյի և հարակից շրջանների հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ, որի ընթացքում նախանշվեցին հետագա համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները, ինչպես նաև մտքեր փոխանակվեցին հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։ Կարևորվեց տեղական իշխանությունների հետ համայնքային կառույցների արդյունավետ համագործակցությունը, հայկական ինքնության պահպանման հետ մեկտեղ լիակատար ինտեգրումը հոլանդական հասարակության մեջ, որի խոսուն վկայությունը համայնքի ներկայացվածությունն է քաղաքային խորհրդում։

Դեսպան Բալայանն իր հերթին ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, անդրադարձ կատարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և դրանց կարևորությանը, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց շուրջ տարվող աշխատանքներին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Խոսելով դեսպանի պաշտոնում իր առաքելության մասին Տիգրան Բալայանն ասաց. «Թեև ֆորմալ առումով ինձ բախտ է վիճակվել լինել Հայաստանի Հանրապետության դեսպանը և ներկայացնել իմ Հայրենիքը Նիդերլանդներում, իմ հորդորն է ձեզ՝ դուք էլ եղեք նոր Հայաստանի դեսպանը, տարածեք Հայաստանի ուղերձը՝ ժողովրդավար, հզոր և օրինակելի երկիր դառնալու մեր նպատակը ու նպաստենք դրան՝ առաջին հերթին Հայաստանում ներդրումներ կատարելով և աշխատատեղեր բացելով, տարեք ձեր փորձն ու գիտելիքները Հայրենիք»։

Խոսելով հայ համայնքի կարևորության և դերակատարության մասին՝ Տիգրան Բալայանն ընդգծեց Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և հայ-հոլանդական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված համատեղ ջանքների կարևորությունը։

Դեսպան Բալայանը Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչ Մինաս Արսենյանի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու խորհդրի ղեկավար Օնիկ Գելիջիի, Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Ռոբին Հայկ Գելիջիի ուղեկցությամբ այցելեց նաև ՀՄԸՄ Ալմելոյի կենտրոնի կառուցման համար հատկացված տարածք, ծանոթացավ կենտրոնի կառուցման նախապատրաստական աշխատանքներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: