• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ փոխոստիկանապետի գլխավորած պատվիրակության այցելությունը Նիդերլանդներ

04 հոկտեմբերի, 2019
ՀՀ փոխոստիկանապետի գլխավորած պատվիրակության այցելությունը Նիդերլանդներ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Նիդերլանդներ՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

Նիդերլանդական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Էրիկա Սխաութենը: Հանդիպմանը մասնակցում էին Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ հյուպատոսական հարցերի և վիզայի քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ժան-Ուիլլեմ Բուժոն, ԱԳՆ Եվրոպական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն Էուկե Ֆաբերը, Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և աշխատակիցներ:

Նիդերլանդացի գործընկերների հետ խնդրո առարկա թեմայի շուրջ ծավալվեցին բովանդակալից քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ՄԱԱԵ մեկնարկի խթանմանը։

Հայկական կողմը շեշտեց ՄԱԱԵ մեկնարկի համար առանցքային հանդիսացող ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից օրինակելի արդյունավետությամբ իրականացման փաստը։ Իր հերթին նիդերլանդական կողմը գոհունակություն հայտնեց միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծեց, որ հետընդունման հարցում Հայաստանի հետ առկա է արդյունավետ համագործակցություն։

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Նիդերլանդների Թագավորության արդարադատության և անվտանգության նախարարության ներկայացուցիչների, մասնավորապես՝ նախարարության միգրացիոն հարցերի տնօրենի, հայրենադարձության և հետընդունման ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: