• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ընդունելություն ու Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգ Հաագայում

10 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերին 10-ին Հաագայի Դիլիխենտիա համերգասրահում Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ընդունելություն ու Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգ, որին ներկա գտնվեցին պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանի գլխավորած պատվիրակությունը և Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անթոնի Բրույնը։

Միջոցառմանը ներկա էին նաև Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպությունների և դատական ատյանների ներկայացուցիչներ, հոգևոր, գործարար և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հոլանդահայ համայնքի անդամներ։

Համերգի մեկնարկին հնչեցին ՀՀ և ՆԹ պետական օրհնգերգերը, այնուհետ ներկաներին ողջույնի խոսք ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ շեշտելով, որ Կոմիտասը հայերի հավաքական գիտակցությունն է, որն իր մեջ ամփոփում է և՛ մեր ձգտումները, և՛ մեր ցավը, և մեր հաջողությունները:

Համերգին կատարումներով հանդես եկան ջութակահար ու դաշնակահար Սերգեյ և Լուսինե Խաչատրյանները: Հնչեցին Կոմիտասի «Կռունկը», «Ծիրանի Ծառը», «Վաղարաշապատի պարը, «Շուշիկին», «Ունաբին», Արամ Խաչատրյանի «Տոկկատա» դաշնամուրային մենանվագն ու «Երգ-պոեմը», Էդուարդ Բարսեղյանի «Ռաբսոդիան» և այլ ստեղծագործություններ:

Համերգից հետո շարունակված ընդունելությանը հյուրերը, կիսվելով տպավորություններով, կիսվում էին Լուսինե և Սերգեյ Խաչատրյանների անկրկնելի կատարումմների տպավորություններով` ընդգծելով Կոմիտասի երաժշտության անգերազանցելի բնույթը, որը պետք է հնարավորինս շատ ներկայացնել աշխարհին՝ որպես համամարդկային արժեք:

Դեսպանությունը խորին շնորհակալություն է հայտնում համերգի հովանավորներին՝ Adibekyan Family Foundation for Advancement, ARMA leather company, MAAS Travel DMC and Incoming Tour Operator Benelux & Austria, Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդին (Armeens Apostolische Kerk Almelo), De Kaashoeve Rotterdam, Ամստերդամում Հայաստանի պատվավոր հյուպատոսին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: