Լուրեր

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների վարչապետի խորհրդականին

04.12.2018

Կից լուսանկարներ

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների վարչապետի խորհրդականին

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Դավիդ վան Վելի (David van Weel) հետ։

Ողջունելով ՀՀ դեսպանին` վարչապետի խորհրդականը նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանն ու Նիդերլանդները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ փոխգործակցության փորձ ունեն, և իր առաքելության կարևոր նպատակներից է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանումը։

Դեսպան Բալայանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր տեղի ունեցող զարգացումները՝ ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական հավասար հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող քայլերը։ Տիգրան Բալայանն ընդգծեց, որ գործող կառավարությունը նպատակադրված է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել միջազգային ամենաբարձր և խիստ չափանիշներին համապատասխան և այդ համատեքստում շնորհակալություն հայտնեց ընտրական գործընթացին հետևելու նպատակով հոլանդացի դիտորդներ ուղարկելու համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության ընդլայնման շուրջ։

Զրուցակիցները անդրադարձան միջազգային օրակարգի մի շարք խնդիրների։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր