Լուրեր

Հայաստանի դեսպանը հանդիպեց Եվրոջասթի՝ գործընկերի հետ համագործակցության ղեկավարի հետ

09.01.2019

Կից լուսանկարներ

Հայաստանի դեսպանը հանդիպեց Եվրոջասթի՝ գործընկերի հետ համագործակցության ղեկավարի հետ

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 9-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Եվրամիության դատական համագարոծակցության գործակալության՝ գործընկերների հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Չեխիայի ազգային անդամ Լուկաշ Ստարիի (Lukáš Starý) և Լիտվայի ազգային անդամ Լայմա Չեկելիենեի (Laima Cekeliene) հետ։

Եվրոջասթի անդամները ՀՀ դեսպանին տեղեկացրեցին գործակալության գործառույթների և աշխատանքների մասին։

Դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների ընթացքը և կառավարության գործնական քայլերը անկախ դատական համակարգն արմատավորելու ուղղությամբ։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի համապատասխան կառույցների և Եվրոջասթի միջև համագործակցության հաստատման վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր