Լուրեր

Հայաստանի դեսպանի այցելությունը Նիդերլանդների Օվերայսել նահանգ

18.01.2019

Կից լուսանկարներ

Հայաստանի դեսպանի այցելությունը Նիդերլանդների Օվերայսել նահանգ

Հայաստանի դեսպանի այցելությունը Նիդերլանդների Օվերայսել նահանգ

 

Ամբողջ ալբոմ »

  Հունվարի 18-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Օվերայսել նահանգ, ուր հանդիպումներ ունեցավ տեքստիլի և նորաձևության բնագավառում գործունեություն իրականացնող ծագումով հայ մի շարք գործարարների հետ։

Դեսպան Բալայանը այցելեց MAIKAZZ, SOPHIA PERLA. MILA SARVE, MJ, MILA JEANS, ELVIRA, ARTO FASHION բրենդերի գասենյակներ։

Հանդիպումներին Տիգրան Բալայանը նորաձևության տների ղեկավարներին ներկայացրեց Հայաստանում արտադրություն հիմնելու և հարևան ու ԵԱՏՄ երկրներ արտահանելու հնարավորությունները՝ ընդգծելով, որ բացի Հայաստանում տեքստիլի արտադրության հարուստ փորձից ու ավանդույթներից, օրենսդրությամբ սահմանված են մի շարք հարկային արտոնությունների նոր հիմնվող տեքստիլային արտադրության համար։

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Օվերայսելի նահանգային խորհրդի SGP խմբակցության կուսակցության ղեկավար անձնակազմի հետ, որոնց ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և հայ-նիդերլանադկան հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանից մարզերից մեկի և Օվերայսել նահանգի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին։

Հունվարի 28 -ի երեկոյան Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցուն կից սրահում տեղի ուենցավ Օվերայսել նահանգի հայ և հոլանդացի գործարարների հետ ՀՀ դեսպանի հանդիպումը, որին Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանում գործունեություն ծավալելու և հայաստանյան արտադրանքը Նիդերլանդներ արտահանելու հնարավորությունները։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստան-Նիդերլանդներ առևտրի պալատ հիմնելու հնարավորությունը և դրա գործունեության սկզբունքները։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր