Լուրեր

«La Maison D’Armeni» հայկական նորաձևության տանը ողջունեցին Ռոտերդամի կինոփառատոնին մասնակցող հայկական պատվիրակությանը

23.01.2019

Կից լուսանկարներ

La Maison D'Armeni սրահում հայկական պատվիրակության հանդիպում

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 23-ին Հաագայում ՀՀ դեսպանության և «La Maison D’Armeni» նորաձևության տան նախաձեռնությամբ, Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնիn մասնակցելու նպատակով Նիդերլանդներ ժամանած պատվիրակության անդամները` Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը «La Maison d'Armeni» սրահում հանդիպեցի հայ համայնքի և հոլանդացի արվեստագետների հետ։

Ողջունելով ներկաներին` Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ասաց, որ 14 տարի առաջ առաջին անգամ Ռոտերդամում է հայտնվել Հարություն Խաչատրյանի շնորհիվ` Ռոտերդամի կինոփառատոնի և Ոսկե Ծիրանի միջև համագործակցություն հաստատելու առիթով ու այժմ շատ խորհրդանշական է Հայաստանի ներկայացուցչական մասնակցությունը կինոաշխարհի այս կարևոր միջոցառմանը, որը բացվելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոտաժում չներառված կադրերի ներկայացմամբ։ Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց «La Maison d'Armeni» սրահի հիմնադիրներին միջոցառումy հյուրընկալելու և իրենց վառ գույներով ու բնորոշ ջերմությամբ այն կազմակերպելու համար։

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց, որ Ռոտերդամի կինոփառատոնում լավ են ճանաչում Հայաստանը և հայկական կինոն, և այդ պատճառով էլ մի քանի օր շարունակ դիտելու և քննարկելու են Փարաջանովին և նրա ստեղծագործությունները։ Նա ներկայացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից իրականցվող կարեւոր առաքելություն։

Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավարՇուշանիկ Միրզախանյանը ներկաներին պատմեց Ռոտերդամի կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովին նվիրված միջոցառումների ծրագրի և կինոկենտրոնի կողմից ներկայացվելիք նյութերի մասին։

«La Maison D’Armeni» նորաձևության տան գեղարվեստական տնօրեն Արմենի Թովմասյանն իր խոսքում նշեց, որ իր ընտանիքի համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել հյուրընկալելու հայ և հոլանդացի արվեստագետներին՝ Ռոտերդամում անցկացվող մշակությաին խոշոր միջոցառման առիթով և վստահություն հայտնեց, որ Հայաստանի և «La Maison D’Armeni»-ի միջև համագործակցությամբ առավել հավակնոտ ծրագրեր կիրականացվեն։

Հանդիպմանը հաջորդեց Ռոտերդամի «De Kaashoeve» պանրի մասնագիտացած խանութ-սրահի կազմակերպած ընդունելությունը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր