Լուրեր

Ընդունելություն ի պատիվ Հայաստանի զարգացմանը օժանդակած PUM փորձագետների

24.01.2019

Կից լուսանկարներ

Ընդունելություն ի պատիվ PUM փորձագետների

Ընդունելություն ի պատիվ PUM փորձագետների

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 24-ին Հաագայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ նիդերլանդական ավագ փորձագետների կազմակերպության՝ PUM-ի մասնագետների, ովքեր կառույցի հայաստանյան գործունեության առավել քան տաս տարիների ընթացքում օժանդակել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։

Ողջունելով հյուրերին դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ Հաագա ժամանելուց առաջ իր կարևոր շփումներից մեկը PUM-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ հանդիպումն էր, որի ժամանակ տեղակացավ կազմակերպության կարևոր առաքելության և գործունեության արդյունքների մասին։ Տիգրան Բալայանը կարևորեց Հայաստանի զարգացման և լայնածավալ բարեփոխումների այս փուլում PUM-ի աջակցությունը և առավել ներգրավվածությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կընդլայնի հայաստանյան գործունեության ոլորտները։

PUM-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Յան Դառկսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշեց, որ Հայաստան այցելած բոլոր փորձագետները վերադառնում են նորից այցելելու և Հայաստանի զարգացմանը իրենց նպաստը բերելու հստակ մտադրությամբ և սովորաբար մի քանի անգամ կրկին այցելում են թե աշխատանքային, թե անձնական նպատակներով։

Միջոցառմանը դեսպան Տիգրան Բալայանը զրույցներ ունեցավ տարբեր բնագավառները ներկայացնող մասնագետների հետ, ովքեր ներկայացրեցին Հայաստանում իրենց կատարած աշխատանքները և նոր ծրագրերը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր