Լուրեր

Ամստերդամի հանրային գրադարանի ֆոնդը համալրվեց Հայաստանի, հայ ժողովրդի պատմության և հայկական մշակույթի մասին գրականությամբ

02.07.2019

Կից լուսանկարներ

literaturetolibrary

literaturetolibrary

 

Ամբողջ ալբոմ »

 

Հուլիսի 2-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին հանձնվեցին Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։

 

Դիմելով արարողությանը մասնակցող գրադարանի աշխատակիցներին և ամստերդամաբնակ հայերին դեսպան Տիգրան Բալայանը վստահություն հայտնեց, որ այսուհետ գրադարանի ընթերցողները հնարավորություն կունենան առավել համապարփակ և հիմնավոր տեղեկատվություն ստանալ Հայաստանի և նրա պատմության, աշխարհասփյուռ հայության և նրա մշակութային ժառանգության մասին։ 

 

Շնորհակալություն հայտնելով Ամստերդամի հանրային գրադարանին արժեքավոր գրականություն նվիրաբերելու համար` գրադարանի գլխավոր տնօրեն Մարտին Բերենդսեն (Martin Berendse) ընդգծեց, որ այն կարևոր ներդրում է քաղաքի զարգացմանն իրենց ներդրումը բերած ժողովրդի պատմությունը և մշակույթը համաքաղաքացիներին ներկայացնելու առաքելությանը։

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր