Լուրեր

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանն ընտրվեց ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

08.07.2019

Կից լուսանկարներ

president

president

Ամբողջ ալբոմ »

 

Հուլիսի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվեց Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ` փոխարինելով Մարոկոյի դեսպանին։ 

 

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար, դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում

 

Դեսպան Բալայանը վստահեցրեց գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները խորացնելու, Նիդերլանդներում ֆրանկոֆոնիայի գաղափարները տարածելու ուղղությամբ։ 


 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր