Լուրեր

Դեսպանը Բալայանը Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ՀՀ արտաքին քաղաքականությունը ներկայացրեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողներին

12.07.2019

Կից լուսանկարներ

lecture in HALE

lecture in HALE

Ամբողջ ալբոմ »

 

Հուլիսի 12-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընդունեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողներին։

 Ողջունելով հյուրերին դեսպան Բալայանը նշեց, որ Ակադեմիայի ուսանողների այցելությունները դեսպանություն ավանդույթ են դառնում։ 

 ՀՀ դեսպանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, կառավարության կողմից  իրականացվող լայնածավալ բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, աշխարհաքաղաքական կենտրոնների և հարևանների հետ հարաբերությունները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունը։

  Դասախոսությունից հետո Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողները բազմաթիվ ուղղեցին դեսպան Բալայանին՝ թավշյա հեղափոխության արդյունքների, հայ-նիդերլանդական հարաբերությունների, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ։

 

 

 

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր