Լուրեր

«Լավատեսությունը Հայաստանում» վերնագրով հոդված նիդերլանդական ամսագրում

13.07.2019

Կից լուսանկարներ

hodvacholandakankayqum

hodvacholandakankayqum

 

Ամբողջ ալբոմ »

Elsevier Weekblad նիդերլանդական հեղինակավոր շաբաթաթերթը իր վերջին համարում լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի, երկրում տեղի ունեցող վերափոխումների, Թավշյա հեղափոխության և դրա արդյունքների վերաբերյալ։

Հոդվածի հեղինակն է շաբաթաթերթի միջազգային բաժնի խմբագիր Ռոբերտ Դե Վիտը, ով Հայաստան է այցելել անցյալ ամիս։ «Հովիկի և Լիլիի հիասքանչ երկիրը. Լավատեսությունը Հայաստանում» հեղինակը ներկայացնում է Հայաստան այցելությունից իր տպավորությունները։

Հոդվածը ներկայացնում է այն հայերի կյանքն ու առօրյան, ովքեր փախստականի կարգավիճակի ստանալու համար տարիներ առաջ եկել էին Նիդերլանդներ, սակայն մերժում ստանալուց հետո վերդարձել են Հայաստան։

Հեղինակը նշում է, որ թե հոլանդական կառավարությունը,թե հայրենադարձ հայերը գտնում են, որ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից է, և հետդարձի պարագայում ՀՀ քաղաքացիները կարող են զբաղվել ցանկացած գործունեությամբ։

Հոդվածն անդրադարձ է կատարում նաև Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններին և հավելում, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու  Հայաստանը զարգացնելու նպատակով։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր