Լուրեր

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի նորանշանակ տնօրենին

05.08.2019

Կից լուսանկարներ

schoten

Ամբողջ ալբոմ »

Օգոստոսի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի նորանշանակ տնօրեն Էրիկա Սխոտենին։ 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-նիդերլանդական ընդլայնվող օրակարգի տարբեր հարցերի շուրջ։ 

Տիգրան Բալայանն ու Էրիկա Սխոտենն անդրադարձան առաջիկայում նախատեսված բարձրաստիճան շփումներին և փոխայցելությունների ժամանակացույցին։ 

Զրուցակիցները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական և կրթամշակութային բնագավառներում փոխգործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Արծարծվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցը։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց Նիդերլանդների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացակարգի շուտափույթ ավարտը։  

Դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ կարևորելով Նիդերլանդների աջակցությունը՝ տեղի ունեցող գործընթացներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր։ 

Օգտվելով առիթից՝ դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց մի շարք ծրագրերի, այդ թվում՝ այս տարվանից սկսած MATRA Rule of Law ծրագրի միջոցով հայ մասնագետներին վերապատրաստելու համար։ 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր