Լուրեր

Հայաստանը մասնակցեց Հաագայի դեսպանությունների փառատոնին

11.09.2019

Կից լուսանկարներ

EmbassyFestival

EmbassyFestival

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 7-ին Հաագայի կենտրոնական զբոսայգում կայացավ Դեսպանությունների ամենամյա փառատոնը, որին հոլանդահայ համայնքի և գործարարների աջակցությամբ լայն մասնակցություն ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը։

Փառատոնը բացվեց միջոցառման գլխավոր բեմահարթակում Հաագայի «Աբովյան» մշակութային միության մանկական երգի և պարի խմբի կատարումներով։

Հայաստանն այս տարի ներկայացված էր երկու տաղավարներով՝ մեկում ներկայացված էին հայկական քաղցրավենիք, չրեր, թեյ, հայաստանյան վարպետների պատրաստած հուշանվերներ, զարդեր, մանկական գրականություն, կոմիքսներ և քաղցրավենիքի համտես։ Մյուս տաղավարում պատրաստվում էր լավաշ և հայկական խորոված։

Միջոցառման կազմակերպիչների գնահատմամբ փառատոնին հայկական տաղավարները մեծ ժողովրդականություն էին վայելում և ամենայցելածների թվում էին։

Հայկական տաղավարներում հատուկ շեշտադրում էր արված Հայաստանը՝ որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն գովազդելու և գործարարությամբ զբաղվելու նպաստավոր պայմաններ առաջարկող երկրի վրա. այցելուներին բաժանվում էին տարբեր զբոսաշրջային հնարավորությունների վերաբերյալ գրքույկներ։

Ընդհանուր առմամբ դեսպանությունների փառատոնը այցելեցին շուրջ 60000 մարդ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր