Լուրեր

Կոմիտասի և Թումանյանի 150-րդ հոբելյաններին նվիրված տոնական միջոցառում հայաշատ Ալմելոյում

26.10.2019

Կից լուսանկարներ

Almelo26102019

Almelo26102019

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 26-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից Գալուստ Գյուլբենկյան համերգասրահում տեղի ունեցավ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-րդ հոբելյաններին նվիրված տոնական միջոցառում, որը կազմակերպել էին Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը, Հայ բարեգործական ընդհանուր միության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության տեղական մասնաճյուղերը։

Միջոցառմանը կատարումներով հանդես եկան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը, «Զարթոնք» պարային համույթը։

Կոմիտասի և Թումանյանի ժառանգության մասին խոսեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրիասյանը, ՀՄԸՄ ատենապետ Մինաս Արսենյանը։

Տոնական միջոցառմանը ներկա էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, որը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին տոնակատարությունը կազմակերպելու համար՝ կարևորով այն հայկական ինքնության պահպանման և մշակույթի տարածման տեսանկյունից։ ՀՀ դեսպանը կիսվեց հոկտեմբերի 10-ին Հաագայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված Լուսինե և Սերգեյ Խաչատրյանների համերգի վերաբերյալ արձագանքներով։ Դեսպան Բալայանը միջոցառումը նախաձեռնած կառույցների ղեկավարներին նվիրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների՝ օրեր առաջ լույս տեսած հոլանդերեն թարգմանությամբ գրքերը՝ ընդգծելով հայկական մշակութային ժառանգությունը Նիդերլանդներում տարածելու կարևորությունը և այդ գործում սփյուռքի կարևորագույն դերակատարությունը։

Այնուհետև տեղի ունեցավ տոնական համերգ, որին ելույթներ ունեցան Հայաստանի ժամանած երգիչներ Արփին, Արման Խաչատրյանը և Արսեն Գրիգորյանը։


 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր