Լուրեր

Տ. Բալայանը մասնակցել է Ամստերդամի հանրային գրադարանին շուրջ 20000 ֆրանսերեն և արաբերեն գրքերի հանձնման արարողությանը

02.11.2019

Հայաստանի դեսպան, Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Տիգրան Բալայանը նոյեմբերի 2-ին Ամստերդամի հանրային գրադարանում ներկա գտնվեց հաստատությանը Դեկարտ գրադարանին շուրջ 20000 ֆրանսերեն և արաբերեն գրքերի հանձնման արարողությանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, մշակութային հարցերով Ամստերդամի փոխքաղաքապետ Թուրիա Մելիանին, գրադարանի տնօրեն Մարտին Բերենդսեն։

Արարողությանը ներկա էին Ֆրանկաֆոնիայի հարցերով Ֆրանսիայի նախագահի անձնական ներկայացուցիչ Լեյլա Սլիմանին, Նիդերլանդների ԱԳՆ մշակութային համագործակցության հարցերով դեսպան Արյեն Այթելինդեն, Ֆրանսիայի դեսպան Լուիս Իվասին, բազմաթիվ մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։ 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր