Լուրեր

Ամստերդամում տոնվել է «Սուրբ Հոգի» հայ Առաքելական պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը

26.11.2019

Կից լուսանկարներ

Ամստերդամում տոնվել է «Սուրբ Հոգի» հայ Առաքելական պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը

Ամստերդամում տոնվել է «Սուրբ Հոգի» հայ Առաքելական պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 24-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայ առաքելական եկեղեցում՝ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ պատարագ նվիրված եկեղեցու վերաբացման 30-ամյակին։

Պատարագին ներկա էին Արևմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ, Վատիկանում հայ առաքելական եկեղեցու եկեղեցու ներկայացուցիչ, գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, այլ պատվավոր հյուրեր:

Սուրբ Պատարագի ընթացքում նաև տեղի ունեցավ Հայկ Սարկավագ Ազարյանի կողմից պատրաստված՝ Եկեղեցու Խորանի նոր սրբապատկերների օծման արարողությունը:

Պատարագի տոնակատարության վերջում հանդիսությանը միացան Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Արքեպիսկոպոսները օրհնեցին երեխաներին կիրակնօրյա դպրոցի և շնորհավորեցին նրանց 5-ամյակի կապակցությամբ: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր