Լուրեր

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների արդյունաբերության և գործատուների կոնֆեդերացիայի նախագահին

10.12.2019

Կից լուսանկարներ

Հանդիպում PUM-ում

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 10-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների արդյունաբերության և գործատուների կոնֆեդերացիայի նախագահ Հանս դե Բուրի հետ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը և նիդերլանդական ընկերությունների հետ առկա համագործակցությունը և ներուժը։


Հանդիպման երկրորդ մասին մասնակցեցին ավագ փորձագետների նիդերլանդական կազմակերպության՝ PUM Netherlands senior experts-ի գլխավոր տնօրեն Դիկ Էրնստը և հայաստանյան ծրագրերի համակարգողներ Յան Դուքսենը և Նաիրա Մկրտչյանը։

PUM-ի ներկայացուցիչները ներկայացրեցին կառույցի հայաստանյան գործունեության ուղղությունները և փորձը՝ պատրաստակամություն հայտնելով ներգրավվելու նիդերլանդական ընկերությունների համար Հայաստանի տնտեսության հնարավորությունները ներկայացնելու գործում։

Հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվեց առաջիկայում նիդերլանդացի գործարարների մասնակցության միջոցառում կազմակերպելու վերաբերյալ։ 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր