Լուրեր

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամների հանդիպումը Եվրապոլի գլխավոր տնօրենի հետ

17.12.2019

Կից լուսանկարներ

Դեսպանների հանդիպումը Եվրոպոլում

Դեսպանների հանդիպումը Եվրոպոլում

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 17-ին Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Հայաստան դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ՝ Եվրապոլի կենտրոնակայանում տեղի ունեցավ խմբի լիագումար նիստը, որի պատվավոր հյուրն էր Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթրին դե Բոլը։

Ողջունելով ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամներին Եվրապոլի ղեկավարը նշեց, որ կառույցի համար մեծ պատիվ է հյուրընկալել դեսպաններին ներկայացնելու Եվրոպական իրավապահ և հակաահաբեկչական մարմինների փոխգործակցությունը համակարգող կազմակերպության աշխատանքները։

Քաթին դե Բոլը հանգամանալից ներկայացրեց Եվրապոլի ստեղծման պատճառները և գործունեության ուղղությունները, անդրադարձավ արձանագրված տպավորիչ արդյունքներին, Եվրապոլի համագործակցությունը ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ։

Այնուհետև ֆրանկոֆոն դեսպանները Եվրապոլի գործունեության շուրջ տարաբնույթ հարցեր ուղղեցին կառույցի ղեկավարին։

Հանդիպման երկրորդ մասում Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանները քննարկեցին միջազգային կառույցներում ֆրանսերենի գործածման հետ կապված հարցեր։

Նիստի մասնակիցները միաձայն հավանություն տվեցին Հայաստանի դեսպանի առաջարկին ֆրանկոֆոն դեսպանների խմբի կանոնադրության փոփոխություններին, որով ՖՄԿ ասոցացված և դիտորդ անդամ երկրների դեսպանները հնարավորություն են ստանում մասնակցելու դեսպանների խմբի աշխատանքներին։

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամները նաև քննարկեցին հաջորդ տարի Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր