Լուրեր

ՔԶԱԿ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

18.12.2019

Կից լուսանկարներ

ՔԶԱԿ միջգերատեսչական նիստ

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 28-ի N 1765-Ա որոշմամբ ստեղծված «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող ՀՀ պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը նախագահում էր ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը:

Նիստի շրջանակներում ընդգծվեց Քիմիական զենքի արգելման կոնվենցիայից բխող ՀՀ պարտավորությունների պատշաճ իրականացման կարևորությունը և այդ գործում միջգերատեսչական հանձնաժողովի արդյունավետ և հետևողական աշխատանքների դերն ու նշանակությունը:

Նիստի ընթացքում քննարկվեցին Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի ազգային կիրառմանն առնչվող առկա խնդիրները, նախանշվեց այդ ուղղությամբ հետագա քայլերի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև հաստատվեց հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր