• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերսկսում է գործունեությունը Նիդերլանդներում

14 մարտի, 2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերսկսում է գործունեությունը Նիդերլանդներում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 14-ին Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հանդիպումը Նիդերլանդների հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ: Ողջունելով Հայկակ Աշրամյանին և ներկաներին դեսպան Տիգրան Բալայանը ափսոսանք հայտնեց, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումների պատճառով ոչ բոլոր կառույցների ներկայացուցիչներն են մասնակցում հանդիպմանը և չեղարկվել են մոտակա օրերին նախատեսված «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հանդիպումները այլ քաղաքներում։ Նշելով, որ հայրենակիցները հնարավորություն ունեն հետևելու հանդիպմանը ուղիղ հեռարձակման միջոցով, դեսպան Բալայանը կարևորեց հիմնադրամի նիդերլանդական մասնաճյուղի գործունեության ակտիվացումը և բոլոր կառույցներ ու հնարավորինս շատ անհատների նեգրրավումը։   

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ներկաներին պատմեց Հիմնադրամի 28-ամյա գործունեության, ինչպես նաև՝ Թավաշյա հեղափոխությունից հետո հիմնադրամի կողմից ձեռնարկված քայլերի,  կատարված փոփոխությունների և ընդունված ռազմավարության մասին, ներկայացրեց ժամանակակից պահանջներին համապատասխան նորարարական մոտեցումներով հագեցած հիմնադրամի նոր կաքէջի հնարավորությունները, որը թույլ է տալիս միանվագ փոխանցումներից բացի նոր համակարգի միջոցով կատարել նաև պարբերական նվիրատվություններ և հետևել վերահսկել ծրագրերի իրականացմանը:

Հայկակ Արշամյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց հիմնադրամի գործունեության ոլորտները. կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, բնակարանամուտ, սոցիալական աջակցություն և, ըստ ոլորտների, հիմնադրամի միջոցներով մինչ օրս իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Հանդիպման ավարտին Հայկակ Արշամյանը պատասխանեց ներկաների հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց դեսպանության համակարգմամբ առաջիկայում նոր քննարկումներ անցկացնել ՆԹ հայկական կառույցների մասնակցությամբ, որը ընթացիկ տարվա աշնանը կընտրի նոր խորհուրդ՝ իր մեջ ներառելով երկրում գործող հնարավորինս շատ հայկական կազմակերպություններ  և անհատ բարերարներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: