• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանությունը» խորագրով համաժողովին

26 նոյեմբերի, 2021

Դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանությունը» խորագրով համաժողովին

Նոյեմբերի 23-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց  «LINKS Europe»-ի կողմից կազմակերպված «ԵՄ-ն և իր արևելյան հարևանությունը» խորագրով համաժողովին։ Արձագանքելով հիմնական բանախոսների ելույթներին՝ դեսպանն անդրադարձավ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից իրավիճակի շարունակական սրմանն ի պատասխան երկու կողմերին ուղղված ընդհանրական կոչերի անընդունելիությանը, հայ ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին։

Դեսպանը նշեց, որ ուրախ կլիներ կիսվել Հայաստանի հաջողության պատմություններով, ինչպիսիք են՝ Եվրապոլի և Հորիզոն Եվրոպայի հետ համաձայնագրերի ստորագրումը, Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին համաձայնագրի ստորագրումը, սակայն իրավիճակը թույլ չի տալիս։ Դեսպանն ընդգծեց, որ այս պայմաններում ԵՄ-ի՝ աշխատանքի շարունակումը, ասես ոչինչ չի եղել մոտեցումը ոգեշնչում է նոր սադրանքների և պատերազմական հանցագործությունների, և որ Ադրբեջանի մասնակցությունը Արևելյան գործընկերությանը հակասում է վերջինիս արժեքներին և սկզբունքներին։

Ընդգծեց նաև Հայաստանի հանձնառությունը վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքին, որը կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից։ Այս համատեքստում դեսպանն անդրադարձավ Նիդերլանդների խորհրդարանում այդ պահին քննարկվող բանաձևերին, որոնք կոչ են անում կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել սահմանին ԵՄ անկախ առաքելություն տեղակայելու ուղղությամբ։

Դեսպանը նշեց, որ ԵՄ ներգրավումը վստահաբար անհրաժեշտ է տարածաշրջանին։ «Մեզ անհրաժեշտ է համարձակ Եվրոպական միություն, որը չի կիրառում երկակի ձևաչափեր», - ընդգծեց դեսպան Բալայանը։

Հաշտեցման ծրագրերի առնչությամբ դեսպանը շեշտեց, որ, ցավոք, ԵՄ այդ ծրագրերը չեն ծառայել իրենց նպատակին, քանի որ այդ ծրագրերին Ադրբեջանից մասնակցած ցանկացած անձ սրտանց պաշտպանում էր ագրեսիան և, որ ավելի հիասթափեցուցիչ է՝ պատերազմական գործողությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: