• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«ՀԱՅԵՐԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» Նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում

29 ապրիլի, 2022
«ՀԱՅԵՐԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» Նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 29-ին, ՀՑԹԻ ցուցադրությունների փոքր սրահում տեղի ունեցավ «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Այս բացառիկ ցուցադրությամբ առաջին անգամ անդրադարձ է կատարվում հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ հոլանդական արձագանքին:

Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց ցուցադրության հեղինակ դոկտոր Դիրք Ռոոդզանտը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան պարոն Չիփ Լեյթինենը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն արժանապատիվ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Չորս խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ փաստաթղթեր, իլյուստրացիոն նյութեր, ժամանակի հոլանդական մամուլում տեղ գտած՝ Հայոց ցեղասպանության թեմայով բացառիկ նմուշներ, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ներկայացված նյութերի մեծ մասը ցուցադրության հեղինակ՝ հոլանդացի հետազոտող դոկտոր Դիրք Ռոոդզանտի անձնական հավաքածուից է:

Ցուցադրությունը կազմակերպվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դոկտոր Դիրք Ռոոդզանտի համագործակցությամբ:

Ցուցադրության բացումից հետո պարոն Ռոոդզանտը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հանդես եկավ «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով դասախոսությամբ, որի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հայոց ցեղասպանության թեման միջազգային հարթակներում ներկայացնելու համար Դիրք Ռոոդզանտին պարգևատրեց «Ջեյմս Բրայս» հուշամեդալով:

Ցուցադրությունը կգործի մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: