• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հայկական ներկայությունը Սուրբ հողում» խորագրով համաժողով Լյուքսեմբուրգի Սան Միշել եկեղեցում

07 դեկտեմբերի, 2022
Դեկտեմբերի 7-ին Լյուքսեմբուրգի Սան Միշել եկեղեցում տեղի ունեցավ «Հայկական ներկայությունը Սուրբ հողում» խորագրով համաժողով, որը կազմակերպել էր Լյուքսեմբուրգի Conférence Saint-Yves (CSY) կաթոլիկ իրավաբանների գիտախումբը Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար։
Գիտաժողովի բացումը կատարեց CSY-ի նախագահ Վիլիամ Սիմփսոնը։
Այնուհետև, ներածական խոսքով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը, որը ներկայացրեց 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական տասնյակ եկեղեցիների, վանքերի և գերեզմանների համակարգված ոչնչացումը Բաքվի ռեժիմի կողմից՝ ուղեկցված մի շարք ռազմական հանցագործություններով։
Գիտաժողովի հիմնական բանախոսն էր կրոնական մարդաբան, Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների և սրբավայրերի մասնագետ, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների կենտրոնի (CNRS) նախկին գիտաշխատող Սոսի Անդեզյանը, որը մանրամասներ ներկայացրեց Սուրբ երկրում հայկական ներկայության մասին՝ սկսած 4-րդ դարից մինչև ներկա ժամանակաշրջան։
Հանդիպումն եզրափակեց Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, որն ընդհանուր տեղեկություններ հաղորդեց Հայ եկեղեցու և մասնավորապես Երուսաղեմի պատրիարքության ու նրա Սբ․ Հակոբ հայոց վանքի մասին։
Իր ելույթի ավարտին Սրբազան Հոր հրավերով միասնական աղոթք կատարվեց։
Կոնֆերանսին ներկա էին Լյուքսեմբուրգի կաթոլիկ առաջնորդի փոխանորդ Արքեպիսկոպոս Լեո Վագները, Լյուքսեմբուրգում Հունաստանի դեսպանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և հյուրեր, Լյուքսեմբուրգում և հարևան երկրների սահմանամերձ համայնքներում բնակվող հայեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: