• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին

23 փետրվարի, 2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով նախարարին և պատվիրակության անդամներին Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեր երկու երկրների հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացում են ապրում, որի արդյունքում Եվրոպական միությունում ունենք բարեկամական երկիր, որն այս դժվարին պայմաններում մեզ հետ է, գնահատում է մեր երկրի վարած քաղաքականությունը, մեր երկրի որդեգրած արժեքները, որոնք հիմնված են ժողովրդավարական սկզբունքների վրա, որտեղ գերակայում է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Մենք այլ կերպ չենք պատկերացնում մեր ապագան: 30 տարի առաջ, երբ անկախ Հայաստան հռչակվեց, Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք միաժամանակ այդ ուղղությունը վերցրեցինք և որոշակի շեղումներից հետո, հիմա հստակ արդեն այդ ճանապարհով ենք շարժվում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունն այդ առումով ի նպաստ կլինի նաև Հայաստանում այդ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ժան Ասելբորնը շեշտել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով: «Ես Հայաստանում եղել էի 2018 թվականին և այս այցի ընթացքում վարչապետի, Արտաքին գործերի նախարարի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում կարող եմ ասել, որ նկատելի են այն փոփոխությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներն, Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությանն ու առկա հիմնախնդիրները խաղաղ, բանակցային ուղիով լուծելու կարևորությանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: