• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Հաագայում

10 հոկտեմբերի, 2024
Հոկտեմբերի 10-ին Հաագայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։
 
Դեսպան Վիկտոր Բիյագովն իր ելույթում անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության պահպանման կարևորագույն հենասյուներին՝ ընդգծելով Հայաստանի անշեղ նվիրումը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը, ինչպես նաև միջազգային գործընկերների համագործակցության կարևորությունը՝ նախանշված նպատակների իրագործման ճանապարհին։
 
Այս համատեքստում դեսպանն առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երախտագիտությամբ նշեց Նիդերլանդների կառավարության շարունակական աջակցությունն ու վերջինիս ծրագրում Հայաստանի Հանրապետությանը սատարելու վերաբերյալ անդրադարձը։
 
Դեսպան Բիյագովն անդրադարձավ նաև անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում արձանագրած զգալի հաջողություններին ու ձեռքբերումներին՝ ի հեճուկս հատկապես վերջին տարիների պատմական փորձություններին և անվտանգային մարտահրավերներին։
 
Բարձրաձայնելով Ադրբեջանում պահվող 23 հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը՝ դեսպանն ընդգծեց, որ վերջիններիս անհապաղ ազատ արձակումը պետք է լինի միջազգային իրավակարգին հավատարիմ և մարդու իրավունքների և հիմնարար ազատություններիպաշտպանության առաջամարտիկ բոլոր պետությունների հրամայականը։
 
Անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը՝ դեսպանը նշեց, որ հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու Ադրբեջանի սիստեմատիկ քաղաքականության շարունակությունն է հայկական մշակութային ժառանագության և կրոնական արժեքների վերացումն ու պղծումը։ Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշմանը՝ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ժառանգության յուրացման և պատմական փաստերի խեղաթյուրման քաղաքականությունը։
 
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության անունից ելույթով հանդես եկավ Եվրոպայի վարչության տնօրեն Էրիկ Վեստստրատեն՝ վկայակոչելով հայ-նիդերլանդական բազմադարյա բարեկամությունն ու երկկողմ հարաբերությունների ներկայիս հանգրվանը։ Ելույթով վերստին ընդգծվեց Նիդերլանդների կառավարության ծրագրով ամրագրված հանձնառությունը՝ սատարել Հայաստանի Հանրապետությանը ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ ձևաչափերով։
 
Երեկոյին ներկա էին Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչներ, Հաագայում նստավայր ունեցող միջազգային կազմակերպությունների բազմաթիվ աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
 
Միջոցառումն ուղեկցվեց «Սև կարապ» հնգյակի հայկական ազգային երաժշտության կատարումներով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: