Լուրեր

16.08.2019 • Դեսպան Բալայանի այցը Դրենթսի թանգարան

Հաջորդ տարի Ասսենի Դրենթս թանգարանում Հայաստանի վերաբերյալ խոշոր ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով օգոստոսի 15-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Դրենթսի թանգարան։

05.08.2019 • Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Եվորպայի դեպարտամենտի նորանշանակ տնօրեն Էրիկա Սխոտենին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-նիդերլանդական ընդլայնվող օրակարգի տարբեր հարցերի շուրջ։

05.08.2019 • The ambassador of Armenia met with the newly appointed director of the Europe Department of the Ministry of Foreign Affairs of the Netherlands

On August 5, ambassador Tigran Balayan met with Erica Schouten, the newly appointed director of the Europe Department of the Ministry of Foreign Affairs of the Netherlands. During the meeting, thoughts on various issues of the expanding Armenian-Dutch agenda were exchanged.

13.07.2019 • «Լավատեսությունը Հայաստանում» վերնագրով հոդված նիդերլանդական ամսագրում

Elsevier Weekblad նիդերլանդական հեղինակավոր շաբաթաթերթը իր վերջին համարում լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի, երկրում տեղի ունեցող վերափոխումների, Թավշյա հեղափոխության և դրա արդյունքների վերաբերյալ։

12.07.2019 • Դեսպանը Բալայանը Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ՀՀ արտաքին քաղաքականությունը ներկայացրեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողներին

Հուլիսի 12-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընդունեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողներին։

08.07.2019 • Նիդերլանդներում Հայաստանի դեսպանն ընտրվեց ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանն ընտրվեց ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

02.07.2019 • Ամստերդամի հանրային գրադարանի ֆոնդը համալրվեց Հայաստանի, հայ ժողովրդի պատմության և հայկական մշակույթի մասին գրականությամբ

Հուլիսի 2-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին հանձնվեցին Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։

30.06.2019 • Օվեյասելի նահանգապետը այցելեց Ալմելո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հունիսի 30-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելեց Օվերայսել նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար (նահանգապետ) Անդրեյս Հեյդեման (Andries Heidema)

24.06.2019 • Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ

Հունիսի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Բրամ վան Օյիկին (Bram van Ojik)։

12.06.2019 • Դեսպան Բալայանի հանդիպումը Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին հարցերով խոսնակի հետ

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը հանդիպեց Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակին

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր