• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև

09 մայ, 2025

Դեկտեմբերի 20-ին Հաագայում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկը։

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան:

Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերի վերաբերյալ նիդերլանդական կողմի շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։

Նախարարի տեղակալն իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը: 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: