• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Աղաջանյանի հանդիպումն Ալմելոյի քաղաքապետի հետ

09 հնս, 2025

Ապրիլի 25-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ալմելոյի քաղաքապետ տկն. Յոն Հերմանս-Ֆլուդբելդի հետ:

ՀՀ դեսպանն Ալմելոյի քաղաքապետին շնորհակալություն հայտնեց հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար և կարևորեց համայնքային կրթամշակութային ծրագրերին շարունակական աջակցությունը: Տկն. Աղաջանյանը վստահեցրեց, որ ՀՀ դեսպանությունն ամեն կերպ իր օժանդակությունը կբերի նման հարցերում, քանի որ կարևորում է թե՛ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից հոլանդական հասարակության լիիրավ անդամ դառնալը, և թե՛ ազգային ինքնության ու մշակույթի պահպանումը:

Տկն. Հերմանս-Ֆլուդբելդը նշեց, որ հայ համայնքը լավ ինտեգրված է, Ալմելոյում ամենամեծաթիվ էթնիկ խմբերից է, և պատրաստակամություն հայտնեց ծագած խնդիրներին ականջալուր լինել և, ըստ հնարավորության, լուծումներ տալ:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումներով, համատեղ մշակութային ծրագրեր իրականացնել, ինչը հնարավորություն կտար հոլանդական հասարակությանն առավել անմիջականորեն ծանոթանալ հայ ժողովրդի կրթական ու մշակութային ժառանգությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: