• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերի պատճենի հանձնումը

31 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 31-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Նիդերլանդների արտգործնախարարության Արարողակարգի ղեկավար տիկին Պասկալ Խրոտենհաուզին։

Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ տիկին Խրոտենհաուզը համոզմունք հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Բալայանը նշեց, որ 11 տարվա ընդմիջումից հետո ուրախ է վերադառնալ Նիդերլանդներ՝ իր նպաստը բերելու դարերի հարուստ պատմություն ունեցող հայ-հոլանդական արդյունավետ փոխգործակցության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում հոլանդացի պաշտոնյան ներկայացրեց Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին դեսպան Բալայանի հավատարմագրերի հանձնման արարողակարգը։

Զրուցակիցները քննարկեցին նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի գործունեությանն առնչվող հարցեր։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: