• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդներում նշվեց ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակը

24 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 24-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Ալմելո քաղաք, ուր ներկա գտնվեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսությանը և դրան նվիրված մարզական մրցումներին։

Ալմելոյում կայացած հանդիսությանը մասնակցում էին Ալմելոյի, Ամստերդամի, Ալքմարի, Առնհեմի, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները, Նիդերլանդների Հայ բարեգործական ընդհանուր միության, «Կիլիկիա», «Նոր Կյանք», «Երևան» միությունների մարզական խմբերը։

Արարողությունը տեերունական աղոթքով բացեց Ալմելոյի Սուրբ հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բարսեղյանը, ապա ներկաներին ողջունեց ՀՄԸՄ Նիդերլանդների կառույցի ատենապետ Մինաս Արսենյանը։

Ելույթ ունենալով հանդիսությանը դեսպան Բալայանը շնորհավորեց ներկաներին ՀՄԸՄ մեկդարյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ աշխարհով մեկ սփռված համահայկական կառույցը հաջողել է ի կատար ածել Հոմենթմենի կարգախոսը և իրակացնել իր հիմնադիր հայրերի երազանքը՝ այն է պահպանել հայկական ոգին և այդ արժեքներով կրթել ու դաստիարակել հայ երիտասարդների բազմաթիվ սերունդներ։ ՀՀ դեսպանը հաջողություն մաղթեց սկաուտական շարժմանը, և վերահաստատեց դեսպանության աջակցությունը ՀՄԸՄ նախաձեռնություններին։

Հանդիսության շրջանակներում տեղի ունեցավ նոր սկաուտների երդման արարողություն և 100-ամյակին նվիրված հանդիսավոր քայլերթ։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: