• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպեց Հաագայի հայկական համայնքի անդամներին

25 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 25-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Հաագայի «Աբովյան» մշակութային միություն, ուր հանդիպում ունեցավ միության ակտիվի, միության հովանու տակ գործող հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների ծնողների և Հաագայի հայ համայնքի անդամների հետ։

Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի դեսպանին «Աբովյան» միության ղեկավար, Նիդերլանդների հայկական միությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ թեև նորանշանակ դեսպանը նոր մարդ չէ Նիդերլանդներում և Հաագայում և ունի հոլանդական կողմի և հայ համայնքի հետ աշխատանքի փորձառություն, այնուամենայնիվ հայ համայնքը պատրաստ է աջակցել հայ-նիդերլանդական կապերի ամրապնդման ուղղությամբ դեսպանության ծրագրերի իրականացմանը։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար նշելով, որ Բյուսելում աշխատելու տարիներին «Աբովյան» միության գրասենյակը դարձել է Հաագայում իր հարազատ հասցեն, ուր ծնվել և իրագործվել են շատ գաղափարներ։ ՀՀ դեսպանը վստահություն հայտնեց, որ տարիներ առաջ հաստատված արդյունավետ համագործակցությունը նոր թափ կստանա։

Հանդիպման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, անդրադարձ կատարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և դրանց կարևորությանը, երկրի տնտեսական զարգացման ուղղություններին և այդ նպատակով կառավարության կողմից իրականացվող քայլերին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

ՀՀ դեսպանը կարևորեց հոլանդահայերի մասնակցությունը Հայաստանի զարգացմանը, Հայրենիքում նոր աշխատատեղերի ստեղծմանը և հայրենադարձությունը։ Այս համատեքստում Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո նախատեսվում է բարեփոխել հարկային օրենսգիրքը և ներկայացրեց Հայաստանում արտասահմանցի ներդրողների համար նախատեսված արտոնությունները՝ հորդորելով այս ամենի մասին պատմել գործընկերներին և պոտենցիալ ներդրողներին։

«Ես պատրաստ եմ յուրաքանչյուրիդ հետ գնալ հանդիպումների Հայաստան ներդրում կատարելու կամ Հայաստանի արտադրանքի նկատմամբ նույնիսկ թեթև հետաքրքրություն ցուցաբերած գործարարի հետ, բանակցել, ներկայացնել ու համոզել նրանց։ Վստահ եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք արդյունքների հասնել», ընդգծեց դեսպան Բալայանը։

Այնուհետև «Աբովյան» միությունում տեղի ունեցավ Երևանի 2800 ամյակին նվիրված դասախոսություն, որի ընթացքում հնագետ դոտկտոր Յանիկ Ռաչինսկի-Հենկը ներկայացրեց Էրեբունի ամրոցի հիմնադրման, դրա պեղումների պատմությունը և Երևանի տարածքում այլ հնագիտական վայրերում արված բացահայտումները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: