• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հաագայում հավատարմագրված դեսպանները քննարկեցին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները

03 դեկտեմբերի, 2018
Հաագայում հավատարմագրված դեսպանները քննարկեցին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի ունեցավ Նիդերլանդներում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի արդյունքներն և հարակից միջոցառումները։

Իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն արեց հնարավորինը՝ գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, և գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերը բարձր տրամադրությամբ և կրկին այցելելու ցանկությամբ մեկնեցին Երևանից։

Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց երևանյան գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթերին։

«Ընդունելով Երևանի հռչակագիրը և «Ապրել միասին»-ի համար Ֆրանկոֆոն կոչը՝ մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որոնք մենք որդեգրել ենք՝ մեր հասարակություների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար։ Այն, միևնույն ժամանակ, կուղղորդի մեր կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունը։

Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը, նրա կայուն հանձնառությունը հանուն խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության, նրա նվիրվածությունը կրթությանը և լեզվամշակութային բազմազանությանը։ Այն խթանում է համերաշխության և փոխանակելու սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ավելի արդար և հավասար հասարակությունների զարգացման համար։

Այն նաև հիմնվում է ֆրանսերեն լեզվի վրա, որպես շաղախ, որը միավորում է ֆրանկոֆոն ընտանիքը։

Այս բոլոր տարրերը միասին կազմում են «Ապրել միասին»-ի հիմքը Ֆրանկոֆոնիայում, այս ընդհանուր ժառանգության, որին մենք սերտորեն կապված ենք և որը պետք է պահպանվի և ամրապնդվի»,- նշեց Տիգրան Բալայանը։

ՀՀ դեսպանը գործընկներին տեղեկացրեց, որ երևանյան գագաթաժողովին ֆրանկոֆոնիայի ընտանիքն ընդլայնվել է. Միացյալ Արաբական էմիրությունները, Սերբիան և Կոսովոն դարձել են ասոցացված անդամներ, իսկ Իռլանդիան, Մալթան ու Գամբիան, ԱՄՆ Լուիզիանա նահանգը՝ դիտորդի կարգավիճակ են ստացել։

Անդրադառնալով գագաթաժողովի տնտեսական բաղադրիչին դեսպան Բալայանն ասաց. «Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությանը համապատասխան, մենք Հայաստանում կազմակերպեցինք Տնտեսական ֆորում՝ Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության վերաբերյալ, որի նպատակն էր տարածաշրջանային և ենթատարածաշրջանային տնտեսական տարածքների հետ գործընկերություն հաստատելը։ Այդ ֆորումի ընթացքում ստեղծվեց թվային տեխնոլոգիաների հարցերով ֆրանկոֆոն երկրների նախարարների ցանց՝ թվային տնտեսության բնագավառում նախագծեր զարգացնելու համար, որը նախագահում է Բենինը»։
Հաագայում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ու նախաձեռնությունները՝ տեղեկացնելով, որ ծրագրվում է մի շարք միջոցառումներ իրականացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։

Ելույթից հետո Տիգրան Բալայանը պատասխանեց ներկա դեսպանների հարցերի։

Հաագայում ՖՄԿ անդամ երկրների դեսպանները քննարկեցին նաև Նիդերլանդներում տեղակայված միջազգային կառույցներում ֆրանսերեն լեզվի օգտագործման խրախուսման հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ մտքեր փոխանակեցին հաջորդ տարվա գարնանը նախատեսվող ֆրանկոֆոնիայի մեկամսյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: