• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների Սենատի նախագահին

20 դեկտեմբերի, 2018
Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների Սենատի նախագահին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Հաագայում հանդիպեց Սենատի նախագահ տիկին Անկի Բրոեկերս-Կնոլին (Ankie Broekens-Knol)։

Ողջունելով դեսպան Բալայանին Սենատի նախագահն ընդգծեց, որ ինքն ամենաջերմ հիշողություններն է պահպանում Հայաստան կատարած այցելությունից, որի ժամանակ կարողացավ առավել լավ բացահայտել հին քաղաքակրթություն և ուրույն մշակույթ ունեցող մի երկիր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տիգրան Բալայանը Նիդերլանդների Սենատի ղեկավարին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ժողովրդական լայն մանդատ ունեցող կառավարության կողմից բարեփոխումների իրականցման տեսլականն ու արդեն ձեռնարկված և ծրագրվող քայլերը։

Դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը, օրենսդիր մարմինների անդամների փոխայցելությունները և համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ընգծելով, որ դրա կարևորությունը միմյանց ճանաչելու և միջպետական կապերը խորացնելու գործընթացում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման, երկու երկրների օրենսդիր մարմինների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնման նախաձեռնություններին։ Սենատի նախագահն իր աջակցությունը հայտնեց փոխգործակցության խթանման ծրագրերին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: