• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ամստերդամի եպիսկոպոսին

20 փետրվարի, 2019
Հայաստանի դեսպանը հանդիպեց Ամստերդամի եպիսկոպոսին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Փետրվարի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Գրիգոր Նարեկացի» միության նախագահ Վահան Ավագյանի և Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ուղեկցությամբ այցելեց Հաարլեմ, որտեղ հանդիպում ունեցավ Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսի (Johannes Hendriks) հետ։

 

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Վատիկանի միջև սերտ և բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների արդյունավետ համագործակցության առումով։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ընդգծեց 2016թ. «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրի ներքո Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցելությունը, դրան նախորդած և հաջորդած միջոցառումներն ու իրադարձությունները։

 

Ամստերդամի եպիսկոպոսին ներկայացվեց «Գրիգոր Նարեկացի» միության նախաձեռնությամբ իրականացված Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության գրքի առաջին 15 աղոթքների հոլանդերեն թարգմանության հրատարակությունը և քննարկվեց դրա շնորհանդեսի՝ համատեղ կազմակերպման հնարավորությունը։

 

Եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսը ողջունեց նախաձեռնությունը՝ իր օրհնությունն ու աջակցությունը հայտնելով Կաթոլիկ եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու աշխատությունը հոլանդական հասարակությանը ներկայացնելուն ուղղված քայլերը։


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: