• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանը մասնակցեց Հաագայի Հին կենտրոնի գորգի բացմանը

05 մարտի, 2019

Մարտի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստի հետ միասին ներկա գտնվեցին Հաագայի կենտրոնում՝ HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող «Հին կենտրոնի գորգի» բացման արարողությանը։

Բացման արարողության շրջանակներում Տիգրան Բալայանը զրույց ունեցավ Հաագայի փոխքաղաքապետ Ռիչարդ դե Մոսի հետ, ում շնորհակալություն հայտնեց հայկական «Ջուրն իր ճանապարհը կգտնի» ասացվածքը հայրենով Հաագայի կենտրոնում հավերժացնելու համար, ինչը դեսպանի բնորոշմամբ յուրատեսակ գնահատանք է քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումը բերած հայերին։ Դեսպանը Հաագայի փոխքաղաքապետին ներկայացրեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։

Հաագայի փոխքաղաքապետը ողջունեց Հայաստանի դեսպանի ներկայությունը քաղաքի համար կարևոր իրադարձությանը և պատրաստակամություն հայտնեց քննարկելու համագործակցության հաստատման հնարավորությունները։

Տեղեկանք. «Հին կենտրոնի գորգն» իրենից ներկայացնում է Հաագայի HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող մայթեզրերին ճանապարհի մասին 34 լեզուներով ասացվածքների փորագրումը։ Լեզուների և ասացվածքների ընտրությունն իրականացվել է Լեյդենի համալսարանի հատուկ հանձնախմբի կողմից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: