• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանի և Նիդերլանդների փոխվարչապետի հանդիպումը

06 մարտի, 2019

 Մարտի 6-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Կայսա Օլոնգրենի հետ:

Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ նախարար Օլոնգրենը նշեց, որ ծանոթ է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին և ազատ ու թափանցիկ ընտրությունների միջոցով նոր կառավարության ձևավորման գործընթացին, ինչը բարձր գնահատականի է արժանի։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը նախարար Օլոնգրենին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումները և կառավարության գործունեության օրակարգը։ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ 2019թ. տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումների երկու երկրների վարչապետերի և արտգործնախարարների միջև, ինչը պարարտ հող է ստեղծել տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու համար։

Կայսա Օլոնգրենը ողջունեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունները՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը և իր քաղաքական կուսակցությունը՝ D66-ը, պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել դրանց։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածքային կառավարման, հանրային ծառայության բարեփոխումների, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում հոլանդական փորձը Հայաստանում ներդրման հնարավորությունների շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: