• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ամստերդամում կայացավ «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը

16 ապրիլի, 2019

 

Ապրիլի 16-ին Ամստերդամի Begijnhofkapel եկեղեցում, տեղի ունեցան «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ Արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli):

Ավագ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող այս տարվա միջոցառումն առանձհատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի ունեցավ նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը։

 

Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն  Վահան Ավագյանը ներկայացրեց Ավագ շաբաթվա ընթացքում կազմակերպրվող միջոցառման խորհուրդը՝ արժևորելու Նիդերլանդներում գործող եկեղեցիների միասնականությունը և դավանած արժեքները։  

 

Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրվող գնահատանքն իր խոսքում ներկայացրեց Արևմտյան Եվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

 

Հայ-առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցության և առաքելության մասին ներկաների հետ կիսվեց Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks)՜ նշելով, որ մեծ պատիվ է Ամստերդամում կարևոր սրբավայր հանդիսացող  Begijnhofkapel եկեղեցում հյուրընկակել Նարեկացուն նվիրված միջոցառումը։

 

«Մատյան ողբերգության» հոլանդերենի թարգմանության հեղինակ Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Թեո վան Լինտը (Theo van Lint) իր խոսքում ներկայացրեց այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործություններին ծանաթոնալիս և ոգեշնչումը այն հոլանդերենով թարգմանելու ճանապարհին։

 

Այնուհետև տեղի ունեցան Նարեկացու աղոթքների ընթերցումները Նիդերլադներում գործող եկեղեցիների առաջնորդների՝ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկս (հոլանդերեն), Ասորական Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս՝ Մոռ Պոլիկարպոսը (Archibishop Mor Polycarpus Augin Aydin) (անգլերեն), Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Յելիսեյը (Архиепископ Елисей) (ռուսերեն), Ղպտի Եկեղեցու եպիսկոպոս՝ Անբա Արսենին ( Bishop Anba Arseny, արաբերեն), Հայ Առաքելական Եկեղեցու քահանա՝ Տեր Տարոն Թադևոսյանը (հայերեն):

 

Միոջոցառմանը երաշժտական կատարումներով հանդես եկավ Նիդերլանդների Ազգային Օպերայի սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը  և քանոնահար Մեղրիկ Կարապետյանը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: