• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով ՀՀ դեսպանի դասախոսությունը Էրազմուսի համալսարանում

06 մայիսի, 2019

 

Մայիսի 3-ին Ռոտերդամի Էրազմուսի համալսարանի Սոցիալական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում դեսպան Տիգրան Բալայանը հանդես եկավ «Վերապրած և վերածնված երկրի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» խորագրով դասախոսությամբ։

Իր խոսքում դեսպան Բալայան ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը, աշխարհաքաղաքական բարդ պայմաններում նրա կողմից վարած արտաքին քաղաքականությունը։

Անդրադառնալով 1991թ. անկախության վերականգնումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությանը և դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրներին, Տիգրան Բալայանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդիրը, դրա խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակ գործադրվող ջանքերը՝ ընդծելով, որ Արցախի կարգավիճակն ու նրա ժողովրդի անվտանգության ապահովումը հայկական դիվանագիտության առաջնահերթությունն են հանդիսանում։

Նշելով, որ Հայաստանը վարում է հայաստանամետ արտաքին քաղաքականություն՝ դեսպանը շեշտեց, որ Հայաստանն ունի դաշնակիցներ, բարեկամներ, և իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ կառուցում է իր ազգային շահերի հիման վրա՝ դեմ լինելով բաժանարար գծերին։

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին՝ դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը և դրանից բխող նախաձեռնությունները։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ հնչեցված բնորոշումներին, Հայաստանի դեսպանը դրանք որակեց որպես զարհուրելի և Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ իրականացված հանցագործությունը և դրա հետևանքները քողարկելու ձախողված փորձ։

 

ՀՀ դեսպանը ներկաներին տեղեկացրեց ժողովրդական լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ տարվող պայքարը և դրա արդյունքները։ Տիգրան Բալայանը ներկայացրեց միջազգային կառույցներում Հայաստանի նախաձեռնողական ներգրավվածությունը, աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և դրանց խորհուրդը։

Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանը, որին Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: