• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հանդիպումը Լիմբուրգի նահանգապետի հետ

21 մայիսի, 2019
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Մայիսի 21-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Մաաստրիխտ, ուր հանդիպում ունեցավ Լիմբուրգի նահանգապետ (Թագավորի հանձնակատար) Թեո Բովենսի (Theo Bovens) հետ։


Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ Լիմբուրգի նահանգապետը նշեց, որ լինելով պատմաբան քաջածանոթ է Հայաստանի պատմությանը և ուրախ է արձանագրել, որ իր ղեկավարած նահանգում հայերը պատմական և օրինակելի ներկայություն ունեն։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Բալայանը՝ նահանգապետարանի առջև բարձրացված ՀՀ պետական դրոշը գնահատեց որպես իր երկրի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի վկայություն։


Դեսպան Բալայանը նահանգապետ Բովենսին ներկայացրեց Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։  


Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կայուն զարգացման, աղբահանության բնագավառում լավագույն փորձի փոխանակման և մի շարք այլ բնագավառներում համագործակցության հաստատման հնարավարությունները։


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լիմբուրգ նահանգում հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։


Հանդիպումից հետո դեսպան Բալայան նահանգապետ Բովենսի ուղեկցությամբ ծանոթացավ նահանգապետի նստավայրին, ուր 1992թ. ստորագրվել է Եվրամիության հիմնադիր փաստաթղթերից՝ Մաաստրիխտի պայմանագիրը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: