• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի այցելությունն Ալմելո

16 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 14-ին Նիդերլանդներում գտնվող արտգործնախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն Օվերայսել նահանգի հոլանդահայերին հանդիպելու նպատակով այցելեց Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Այցելությունը մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին ծաղկեպսակի զետեղմամբ։ Այնուհետև Վահագն Մելիքյանը եկեղեցական խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի և հոգևոր հովիվ Տեր Մաշտոց Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց եկեղեցում և հարակից համալիրում, ծանոթացավ Օվերայսելում հայկական ներկայության պատմությանը, ներկային և ծրագրերին։

Օվերայսելի հայ գործարարների հետ «Բիզնեսի հնարավորությունները Նոր Հայաստանում. Հայկական սփյուռքի դերը» խորագրով հանդիպման մեկնարկին ՀՀ Արտաքին գործերի նախարարությանգլխավոր քարտուղարն ՀՀ պաշտպանության նախարարության«Անդրանիկ Օզանյան» մեդալ հանձնեց Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջիին՝ ի գնահատում վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերված աջակցության: Երախտագիտություն հայտնելով Հայրենիքի կողմից պարգևատրվելու համար՝ Օնիկ Գելիջին նշեց, որ հպարտությամբ և հուզմունքով է այն ընդունում՝ որպես Օվերայսել նահանգի հայության հայրենանվեր գործունեության գնահատական։

Այնուհետև Վահագն Մելիքյանը հանգամանալից ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները, գործարարությամբ զբաղվելու համար ստեղծված նպաստավոր պայմանները և ներդրողներին պետության կողմից տրվող արտոնությունները՝ ընդգծելով Սփյուռքի կարևորագույն դերակատարությունը՝ Հայաստանում առկա դրական միտումների խորացման և երկրի զարգացման գործում։ Պատասխանելով ներկաների հարցերին՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց պետության կողմից Սփյուռքի հետ տարվող աշխատանքների, Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի և այդ բնագավառում դիվանագիտական ծառայության մարմինների գործառույթների մասին։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: