• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Ամստերդամում

16 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 16-ին Ամստերդամի Բոմկերկ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող Հայկական երիտասարդական միության (AJO) կողմից կազմակերպված Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգ՝ բեռլինաբնակ երգիչ և կոմպոզիտոր Masis Arakelian Մասիս Առաքելյանի և դաշնակահարուհի Դետլինդ-Մարիա Ստրոփահլի կատարմամբ։

Միջոցառանմանը ներկա էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, ով ողջունելով հանդիսատեսներին շնորհակալություն հայտնեց Հայկական երիտասարդական միությանը AJO Amsterdam և կազմակերպության ղեկավար Serge Demirbacak Սերժ Դեմիրբաչակին համերգը կազմակերպելու համար և գոհունակությամբ նշեց, որ Կոմիտասի հոբելյանին նվիրված միջոցառումները բազմազան են և շարունակական, ինչը խորհրդանշանում է այն վերաբերմունքը և գնահատանքը, ոև հայ ժողովուրդ ունի իր ականավոր զավակի հանդեպ։ «Աշխարհի տարբեր անկյուններում Կոմիտաս վարդապետին նվիրված համերգները, ցուցահանդեսները և համաժողովները վկայում են այն ակնածանքի մասին, որ մենք տածում ենք մեր մեծ հայրենակցի ու նրա ժառանգության հանդեպ և մարմնավորում են մեր միասնականությունը», ասաց Տիգրան Բալայանը։

Անդրանդառնալով օրեր առաջ Երևանում ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանի նախաձեռնությանը, դեսպան Բալայանը նշեց, որ դա իրականացված աշախտանքի արդյունքն էր, և հստակ ուղերձ Հայաստանում դրական փոփոխություններին և իշխանությունների կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներին։

«Սուրբ հոգի» եկեղեցու հոգևոր Հովիվ Տեր Տարոն Թադևոսյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը հայկական ինքնության պահպանման և համախմբության խթանման տեսանկյունից։
Համերգին Մասիս Առաքելյանը՝ Դետլինդ-Մարիա Ստրոփահլի նվագակցությամբ, հանդես եկավ Կոմիտասի, Սայաթ-նովայի և Շարլ Ազնավուրի հեղինակած երգերի յուրահատուկ կատարումներով։

Մասիս Առաքելյանն իր կատարումները ուղեկցում էր Կոմիտասի կյանքի և գործունեության տարբեր դրվագներին առնչվող պատմություններով։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: