• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդներրը. գործարար համագործակցության հեռանկարներն ու ներուժը» խորագրով սեմինար Ամստերդամում

21 նոյեմբերի, 2019

Եվրասիական միությունում նախագահող Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Ամստերդամում կայացավ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանությունների կազմակերած «Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդներրը. գործարար համագործակցության հեռանկարներն ու ներուժը» խորագրով սեմինար-քննարկում, որին ներկա էին շուրջ վեց տասնյակ նիդերլանդական ընկերությունների ներկայացուցիչներ։ Սեմինարի հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբբոտինը և Եվրասիական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Գոհար Բարսեղյանը:

Միջոցառումը բացեց Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ մասնավորապես նշելով, որ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության ընթացքում հիմնական առաջնահերթություններից է եղել տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումը: «Հայաստանն ինտեգրման դրական դինամիկայի ապահովման, առկա խնդիրների լուծման համար գործադրել է անխոնջ ջանքեր, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ անդամ երկրների տնտեսական աճի համար»:

Այնուհետ ելույթներով հանդես եկան Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովը և Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը։ Դեսպանների ելույթներից հետո Եվրասիական հանձնաժողովի պաշտոնյաները մանրամասներ ներկայացերցին ԵԱՏՄ գործունեության տարբեր ոլորտների և ուղղությունների վերաբերյալ: Բանախոսները շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին նման միջոցառում կազմակերպելու նախաձեռնության համար։

Զեկույցներին հաջորդեց հարցուպատասխան, որի շրջանակներում սեմինարի մասնակիցները ի թիվս այլ հարցերի հետաքրքրվեցին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ արտահանման և ներմուծման գործընթացներում առկա խոչընդոտները վերցանելու հնարավորություններով և այդ ուղղությամբ արվող քայլերով:

Միջոցառմանը հաջորդեց ընդունելություն, որին նիդերլանդական խոշոր բիզնեսի ներկայացուցիչները համտեսեցին նաև հայկական գինի։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: