• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական գինու շնորհանդես Ռոտերդամում

23 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 23-ին Ռոտեդրամի սրտում գտնվող Design Studio Armeni նորաձևության սրահում տեղի ունեցավ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Royal Beverages (Drinkrituals) ընկերության կողմից կազմակերպած հայկական գինու համտես-շնոհրանդես, որին ներկա էին Ռոտերդամի հյուրանոցների, ռեստորանների և մասնագիտացված խանութների ներկայացուցիչներ, մշակութային և գործարար շրջանակների, հայ համայնքի անդամներ։

Ողջունելով ներկաներին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց Maison d'Armeni-ի հիմնադիրներին հայկական գինիների համտեսը հյուրընկալելու և հրաշալի մթնոլորտ պարգևելու համար։ «Հայկական կոնյակը հայտնի է ողջ աշխարհում, այժմ մեր նպատակն է նույն համբավը բերել հայկական գինուն, քանի որ այն իր որակական հատկանիշներով կարող է գոհացնել ամենախստապահանջ մարդկանց։ Պատահական չէ, որ 6100 տարվա վաղեմություն ունեցող աշխարհի առաջին գինու արտադրամասը հայտնաբերվել է Հայաստանում», ասաց դեսպան Բալայանը։

Հայաստանի դեսպանի բնորոշմամբ այն փաստը, որ Նիդերլանդներ հայկական գինու արտահանումը մի քանի տարվա մեջ շեշտակիորեն աճել է և անցյալ տարվա տվյալներով կազմում է 15000 շիշ վկայում է, որ կա մեծ ներուժ ու նման միջոցառումները նպաստում են այդ ներուժի բացահայտմանը։

Այնուհետև Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային կապերի վարչության ղեկավար Լիանա Աբելյանը ներկայացրեց Հայաստանում գինեգործության պատմությունը, գինեգործության տարածաշրջաններն ու գինու տեսակները։

Ջազի հնչյունների ներքո հայկական գինու համտեսի մասնակիցները հնարավորություն ունեցան այն օգտվելու հայկական խոհանոցի խորտիկներով։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: