• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հետ հանդիպմամբ ավարտվեց կաթնարդյունաբերության բնագավառի հայկական ընկերությունների այցելությունը

27 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 27-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Վուրդեն, որտեղ հանդիպեց աշխատանքային այցելությամբ Նիդերլանդներ ժամանած հայաստանյան մեկ տասնյակից ավելի կաթնարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև նաև նիդերլանդական կաթնարդյունաբերության բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ։

Հայաստանյան մասնագետների այցելությունը տեղի էր ունենում Նիդերլանդական ձեռնարկությունների գործակալության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել Հայաստանի և Նիդերլանդների կաթնարդյունաբերական բնագավառների միջև փոխգործակցությունը և հանդիսանում է սեպտեմբերին կայացած սեմինարի շարունակությունը։

Ողջունելով հայաստանյան գործարարների այցելությունը և ինտեսնսիվ աշխատանքային օրակարգի արդյունքում ունեցած հանդիպումներն ու հաստատված կապերը՝ դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդական ձեռնարկությունների գործակալությանը, ՀՀ-ում Նիդերլանդների նախկին դեսպան Յոս Դաումային, Նիդերլանդների դեսպանության գյուղատնտեսական խորհրդական Մեուս Բրուերին, BLES Dairies ընկերությանը և NEC կազմակերպությանը, AM Partners ընկերությանը, և CARD կազմակերպությանը այցելությունը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։ Տիգրան Բալայանը հույս հայտնեց, որ այցելության արդյունքում Հայաստանում կներդրվեն Նիդերլանդներում կիրառվող տեխնոլոգիական լուծումները և բնագավառի կառավարման մոդելները և պատրաստակամություն հայտնեց շարունակելու ջանքերը՝ վերոհիշյալ նպատակներին հասնելու ուղղությամբ։

Հայաստանյան գործարարները կարևորելով նիդերլանդական փորձն ուսումնասիրելու նման բացառիկ հնարավորությունը՝ կիսվեցին այցելությունից ստացած տպավորություններով և արդյունքներով։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: