• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աշխատանքային օրակարգի վերաբերյալ

03 դեկտեմբերի, 2019

Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը փակ է լինելու Նիդերլանդներում և ՀՀ-ում տոնական ոչ աշխատանքային օրերին՝ 2019թ․ դեկտեմբերի 25-26-ը և 2019թ․ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ (տե՛ս ստորև ներկայացվող ցանկը)։

Դեսպանության հյուպատոսական բաժինը փակ է լինելու 2019թ․ դեկտեմբերի 25-ից մինչև 2020թ․ հունվարի 7-ը ներառյալ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Նիդերլանդների ճամփորդական փաստաթղթերով ՀՀ մուտքի արտոնագրերի հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ դեկտեմբերի 16-ն է, իսկ մուտքի արտոնագրերով ճամփորդական փաստաթղթերը վերցնելու վերջնաժամկետը՝ ս․թ․ դեկտեմբերի 23-ը։

Նիդերլանդների ճամփորդական փաստաթղթերով ՀՀ մուտքի արտոնագրեր կարող են հայցվել նաև ՀՀ սահմանի վրա։ Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ոչ հավաստի տեղեկությունների հաղորդման համար պատասխանատվությունը կրում է ոչ հավաստի տեղեկություններ հաղորդող անձը, ուստի ՀՀ սահմանին ծագած խնդիրների պարագայում դեսպանությունը որևէ պատասխանատվություն չի կրում։

Հյուպատոսական հրատապ հարցերի համար այսուհետ գործելու է նաև +31628136956 բջջային հեռախոսահամարը / նաև What’s app -ով/։

Հիշեցնում ենք նաև, որ քաղաքացիների ընդունելություն Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունում իրականացվում է առավոտյան ժամը 10։00-12։00-ը բոլոր աշխատանքային օրերին, բացառությամբ չորեքշաբթի օրվա, նախնական պայմանավորվածությամբ։

Հյուպատոսական հարցերի համար կարող եք զանգահարել +31703311002 հեռախոսահամարով բոլոր աշխատանքային օրերին, բացառությամբ չորեքշաբթի օրվա, ժամը 15։00-17։00, իսկ հրատապ հարցերի համար կգործի վերոնշյալ բջջային հեռախոսահամարը /հրատապ հարցերից է դին տեղափոխման վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը/։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: