• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Աբովյան Միության 35-ամյակ

07 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 7-ին Հաագայի «Koorenhuis» սրահում տեղի ունեցավ համերգ և ընդունելություն՝ նշելու «Աբովյան» Abovian Centre 1 միության հիմնադրման 35-ամյակը, որի շրջանակներում Հաագայի հայերը և «Աբովյան» միության նիդերլանդացի բարեկամները տոնեցին Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները։

Դեկտեմբերի 7-ի օրվա խորհրդի համաձայն միջոցառումը մեկնարկեց «Աբովյան» միության երգչախմբի կատարմամբ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով, որով ներկաները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 31 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերին։

Ողջունելով միջոցառման մասնակիցների ու շնորհավորելով Միության անդամներին, դեսպան Տիգրան Բալայանը Tigran Balayan նշեց. «Մտքով վերադարձա 2004 թ. հունիս, երբ նոր էի ժամանել ծառայության Բրյուսել ու Նիդերլանդների էի եկել հավատարմագրվելու Նիդերլանդների ԱԳՆ -ում։ Առաջին հանդիպումը արտգործնախարարության մոտակայքում Մաթո Հախվերդյանի և Ինգե Դրոստի հետ էր, իսկ Աբովյան միության հասցեն ինձ համար հարազատ մի վայր էր դարձել։

Այսօր բազմաթիվ առիթներ են կան նշելու և դա խորհրդանշական է, քանի որ Աբովյանի գործունեությունը այնքան բազմազան է ու բազմաբևեռ, որ իր մեջ ներառում է թե քաղաքական, թե տնտեսական և թե մշակութային ու սոցիալական բաղադրիչներ։ Պարզ մշակութային միությունից Աբովյանն այսօր դարձել է համախմբող գործոն և Նիդերլանդներում հայկական ներկայության ու ակտիվության անբաժանելի մաս։ Բազմաթիվ հաջողություններ, որ մենք արձանագրել ենք շատ դժվար կլինեին առանց Աբովյան միության և նրա ակտիվ անդամների աջակցության և ներգրավվածության։

Երկու օր առաջ Նիդերլանդների ստորին պալատի կողմից Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը վերը նշված ձեռքբերումների շարքից է։

Այս ամենը հաշվի առնելով է, որ Նիդերլանդներում գործող մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններից «Աբովյան» միությունը առաջինն ու առայժմ միակն է, որ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին՝ հայապահպանության գործում և հայ ժողովրդի շահերի պաշտպանության բնագավռում երկարամյա արդյունավետ գործունեության համար։

Աբովյան միությանը մաղթում եմ բազմաթիվ արդյունավետ նախաձեռնություններ և հաջողություն իր կարևոր առաքելության մեջ։ Համոզված եղեք, որ դեսպանությունը կանգնած է ձեր կողքին՝ մեր ընդհանուր իղձերի իրագործման գործում»։

Համերգի ընթացքում հայկական երաժշտության, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան «Աբովյան» միության երգչախումբն ու պարի խումբը, «Սև ծով» կվինտետը, «Հայկական ձայներ» երգչախումբը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: