• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը

24 հունվարի, 2020
Տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ բարեկամության շրջանակը ձեւավորվել է 2019թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի ընթացքում: Նպատակն է նպաստել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակույթային կապերի խորացմանը:

Կարեւորելով համագործակցության այս հարթակը՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան բացումը կնպաստի Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանը: Այս համատեքստում նա կարեւորել է ֆիլմարտադրության եւ մշակույթի ոլորտներում տարբեր միասնական նախաձեռնությունների իրագործումը:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հնարավոր ուղիների շուրջ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է մասնավորապես «Կինոյի մասին» օրենքի ընդունումը եւ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մեդիա» բաղադրիչի վավերացումը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Նիդերլանդներում արդեն գրանցված է հայ կենդանասերների կազմակերպություն, որն օգնելու է Հայաստանում թափառող կենդանիների համար ապաստարանների ստեղծման եւ տարբեր ծառայությունների մատուցման աշխատանքների կատարմանը:

Նիստի մասնակիցները կարեւորել են նաեւ երկկողմ համագործակցության զարգացումը գյուղատնտեսության բնագավառում, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների անցկացումն ու տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը:

Դեսպան Բալայանը հորդորել է բարեկամության շրջանակի հայկական կողմի անդամներին մշակել եւ ներկայացնել երկու երկրների միջեւ համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված նախաձեռնություններ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: