• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաքվի ջարդերի վերաբերյալ ելույթ ՄԱԿ Հաագայի միջազգային մոդելի շրջանակներում

27 հունվարի, 2020

Հունվարի 27-ին տեղի ունեցավ <<ՄԱԿ Հաագայի միջազգային մոդել>> հիմնադրամի կողմից ամենամյա համաժողովի բացման արարողությունը։ Համաժողովի շրջանակներում պատմական հարցերով ենթամոդելավորման ընթացքում կայացավ <<Իրավիճակը Սովետական Ադրբեջանում (12/13 հունվար, 1990թ․)>> զեկույցի քննարկումը։
Նշյալ զեկույցի քննարկումից հետո ելույթով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Քրիստինե Ստեփանյանը։ Իր ելույթում անդրադարձ կատարելով 1990թ․ Բաքվի ջարդերին՝ Ք. Ստեփանյանը նշեց, որ, ցավոք, մինչ օրս ադրբեջանական իշխանությունները շարունակում են փաստերի ժխտմանն ուղղել ահռելի միջոցներ և ջանքեր։ Նա հավելեց, որ Սովետական Ադրբեջանի տարածքում հայկական բնակչության կոտորածների համար անպատժելիությունն իր պտուղներն է տալիս մեր օրերում․ Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել մարդկության դեմ այս հանցագործությունների համար, այլև փորձում են զոհերին մեղադրել իրենց իսկ նկատմամբ կիրառված բռնությունների և կոտորածի համար։
Հարցի առնչությամբ ելույթից և լուսանկարային ապացույցների ու փաստավավերագրական ֆիլմերի ներկայացումից հետո Ք․ Ստեփանյանը պատասխանեց ենթամոդելավորման մասնակիցների բազմաթիվ հարցերի։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: